Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան
POLITICSՀայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



