«Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար». «Մերժվածը» սերիալից հայտնի հնդիկ դերասանը իր աջակցությունն է հայտնել հայերին
LIFEՀնդկական «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. հնդիկ դերասանը խաղաղություն է մաղթել սահմանին:

«Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար. ողբերգական է այն փաստը, որ երկու ազգերը կռվում են, ինչի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Ես հավատում եմ, որ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղ երկկխոսության միջոցով, կռվի պատճառով երկու կողմերն էլ կկրեն կորուստներ: Ես աղոթում եմ այն զոհված հոգիների համար, որոնք ընկել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի եւ կռիվն անմիջապես կավարտվի, եւ երկու կողմն էլ կդիմեն հրադադարի ու կպահպանեն խաղաղությունը»,-գրել է հնդիկ դերասանը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



