Արհեստական կոմայի մեջ գտնվող դերասան Վահագն Սամվելյանը երկու ամիս առաջ է զորակոչվել բանակ
LIFETert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում է ստացել Արցախում:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանի ընկերներից մեկը` Գրիգոր Խոջայանը, ասաց, որ 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող է: 2 ամիս է, ինչ զորակոչվել է բանակ:
«Վահագնը մի փոքր ուշ է զորակոչվել բանակ, քանի որ սովորում էր Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնում: Վահագնը միշտ էլ միայն ուրախ է եղել, որ բանակ է զորակոչվում»,- ասաց նրա ընկերը, ով այս շրջանում կառավարում է դերասանի ինտագրամյան էջը, տեղեկություն հրապարակում նրա առողջական վիճակի մասին:
Վահագնը ծառայությունն իրականացրել է «Եղնիկների» զորամասում: «Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, այլ մանրամասներ, կոնկրետ ինֆորմացիա դեռ հայտնի չեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորը գրել էր, որ բժիշկներն ամեն ինչ անում են և հաստատակամ են` ամեն ինչ լավ է լինելու: Վահագնի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, հիմա նա արհեստական կոմայի մեջ է: