Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Միջպետական գանգատի առկայությունը նոր տարր է. ե՞րբ կարող է փաստացի կատարվել միջանկյալ միջոցը

SOCIETY

Past.am

Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ ամբողջական միջպետական գանգատ ներկայացված չէ:

«Իհարկե, գրանցված գործ կա, բայց հաշվի առնելով, որ իրավիճակին արագ են արձագանքել, առաջիկայում պետությունը նոր պետք է ամբողջացնի գանգատը: Այս փուլի համար, այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը բավարարել է պահանջը և իր պրակտիկային համապատասխան միջանկյալ միջոցի հասցեատեր է դարձրել ոչ միայն պատասխանող, այլև դիմող պետությունը՝ այդ կոչն ուղղելով ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ՀՀ-ին. այսինքն, երկու կողմերն էլ պարտավոր են դադարեցնել ռազմական գործողությունները ու զերծ մնալ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններից: Առհասարակ հումանիտար իրավունքի միջազգային ստանդարտները պահանջում են, որ երբևիցե որևէ ռազմական կոնֆլիկտի շրջանակում քաղաքացիական օբյեկտները և բնակչությունը չդառնան թիրախ, բայց հաճախ հակամարտող կողմերը չեն պահպանում նորմերը: Այստեղ Եվրոպական դատարանը պարզապես իր իրավական գործիքակազմով է փորձում ներազդել հակամարտության վրա»,-ասաց նա:

Ս. Սահակյանի խոսքով, հետագայում հասցեականություն, իհարկե, ակնկալվում է. «Պարզապես նշեմ, որ երբ ՄԻԵԴ-ը որևէ կոնֆլիկտի հետևանքով բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրն է ստանձնում, փորձում է մի փոքր ավելի պարիտետային մոտեցմամբ գործել ու անկախ կոնֆլիկտի առանձնահատկություններից, կարծես, նույնական վարքագիծ է վերագրում երկու կողմերին էլ: Իհարկե, մինչ այս հայկական կողմի անհատական գանգատների շնորհիվ այդ մոտեցումը կոտրվել է. զուտ սահմանային միջադեպերով եղել են այնպիսի խնդիրներ, ինչպես առևանգված կամ մոլորությամբ Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի նկատմամբ խոշտանգումներն են, կյանքի իրավունքի խախտումները կամ այլ երկրներում գտնվող հայ քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունները: ՄԻԵԴ-ը հատուկ վերաբերմունք ունի այդ տեսակի գործերով, և այստեղ չենք կարող ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի վարքագիծը սիմետրիկ է: Բայց գլոբալ տեսանկյունից այս կառույցը երկու երկրների հետ փորձում է հավասարակշռված և նույնական մոտեցումներով գործել: Վստահորեն կարող ենք ասել, որ երկու-երեք տարվա ընթացքում կուսումնասիրի և քաղաքացիների խախտված իրավունքները որոշակի առումով կվերականգնի»,-ասաց նա:

Իսկ թե ՄԻԵԴ-ի վճիռները որքանով արդյունավետ կկատարվեն, Ս. Սահակյանի խոսքով, ցույց կտա ապագան. «Ուղղակի նոր տարր ունենք՝ դա միջպետական գանգատի առկայությունն է: Միջպետական գանգատ ՄԻԵԴ-ում մենք չենք ունեցել: Հետաքրքիր է նաև, թե Ադրբեջանը միջպետական գանգատ կներկայացնի՞ Հայաստանի դեմ, որի հավանականությունը ես առնվազն փոքր չէի գնահատի: Եվ հետաքրքիր կլինի տեսնել, թե նման երկու գանգատների առկայության պարագայում ինչպիսի մոտեցումներ կսկսի ձևավորել ՄԻԵԴ-ը: Կարևոր է, որ այս պահին միջանկյալ միջոց կա, բայց հատկապես ռազմականացված կոնֆլիկտներում միջանկյալ միջոցներին պետությունները հակված չեն հեշտությամբ լսել: Եվ եթե դրան չհաջորդեն ԵԽ-ի և եվրոպական այլ կառույցների լուրջ քաղաքական ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ, իրավունքը չի ազդի կոնֆլիկտի վրա: Շատ կարևոր է, որ հիմա այդ կառույցները լուրջ քաղաքական գործիքներ օգտագործեն Ադրբեջանի նկատմամբ, որ փաստացի կատարվի իրենց իսկ կողմից ընտրված միջանկյալ միջոցը»:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee