Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։
Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարն ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարը այժմ հեռացված է։
Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռևս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։ Կից կտեսնեք տեսանյութի բնօրինակը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



