Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ)
VIDEOՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում մասնակցել է հայ համայնքի անցկացրած հավաքին։ Նա ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել հավաքից:
«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,- ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։
Հայ համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային եւ նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։
Ֆեյսբուքում տեսանյութին կից նա գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



