Եթե որևէ ակումբ տեղափոխվեմ, ապա միայն հաղթանակներ տոնելու համար. Դրոգբա
SPORT«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ Մարսելի «Օլիմպիկ» տեղափոխվելու մտադրություն չունի: Դրոգբան նշել է, որ նման որոշման պատճառները ֆինանսական չեն:
-Խնդիրը ֆինանսական կողմը չէ: Ես ցանկանում եմ լավ ծրագիր ունենալ: «Օլիմպիկը», որը ես շատ լավ գիտեմ, չունի անհրաժեշտ ծրագիր: Ակումբը վաճառում է լավագույն խաղացողներին, նրանց թույլ է տալիս հեռանալ: Ես խոսում եմ Անդրե Այուի, Անդրե-Պյեռ Ժինյակի և այլ տղաների մասին:
Ես չեմ ցանկանում տեղափոխվել «Օլիմպիկի» պարզապես խաղալու համար: Եթե որևէ ակումբ տեղափոխվեմ, ապա միայն հաղթանակներ տոնելու համար,-Դրոգբայի խոսքերը մեջբերել է «Le Figaro»-ն:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



