Եվրոպական Միությունը հանուն «ընդհանուր շահերի» շանս տվեց Թուրքիային
BLOGՔաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ որևէ սանկցիա չկիրառեց, անգամ անտեսեց Կիպրոսի պահանջը Լուկաշենկոյի շրջապատի դեմ ընդունված անհատական պատժամիջոցները կիրառել Էրդողանի շրջապատի դեմ։
«Երկար ու ձիգ քննարկումներից հետո» որոշվեց հանուն ընդհանուր շահերի Թուրքիայի հետ երկխոսության շանս թողնել։
Հատուկ բթամիտների համար ընդամենը սա էր պետք հասկանալու համար, որ միջազգային հարաբերություններում «ժողովրդավարությունը», «մարդասիրությունը» կեղծ կատեգորիաներ են, իսկ մարդու իրավունքներն ընդամենը անցանկալի երկրների դեմ ճնշումներ բանացնելու համար են։
Չնայած, անկեղծորեն, հույս չկա, որ հատուկ բթամիտները դա հասկանան, նաև «հեղափոխությունը» միջազգային բրենդ սարքելու ու դրանից դիվիդենտներ շահելու ակնկալիքների հիմարությունն ընկալեն:
Քանի հատ ցեղասպանություն է պետք պարզ բաները հասկանալու համար»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



