Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչու չի կիրառվում Հայաստանի «Իսկանդերը». փորձագետի տեսակետը

INTERVIEW

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջ երկայնքով սկսած 6-օրյա ռազմական գործողություններն այսօր նոր թափ են ստացել. թշնամին կիրառել է կասետային զենք: Այն արտաքինից սովորական ռումբ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։ Հրթիռով արձակված պատյանի պատերը որոշակի բարձրության վրա պայթում են, և մեծ տարածքի վրա վայր են ընկնում տասնյակ փոքրիկ ականներ․ դրանք կարող են լիցքավորված լինել թե՛ սովորական պայթուցիկով, թե՛ քիմիական նյութով։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նման զենքի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված է, հատկապես, քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր ձեռքի տակ ունեցած բոլոր զինատեսակները օգտագործել է. հրթիռային համակարգեր, գրադ կայանքներ, հրետանիներ: Սրանք թշնամու ձախողած փորձերն են, նրանք ձախողել են դեռևս սեպտեմբերի 28-ին՝ պատերազմից մեկ օր հետո»:

Փորձագետը վստահ է՝ մեր համարժեք հակահարվածը թշնամուն Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ազատագրումը կլինի, իսկ զենքերն ու զինատեսակները այլևս էական դերակատարում չեն ունենալու՝ պատերազմի ելքը փոխելու համար:

Հարցին, թե ինչ զինատեսակ պետք է կիրառի հակառակորդը, որպեսզի մենք էլ մեր «Իսկանդերը» օգտագործենք, փորձագետը պատասխանեց. «Մենք դեռևս չենք օգտագործել մեզ մոտ եղած բոլոր զինատեսակները՝ հաշվի առնելով, եթե օգտագործենք, օրինակ, այդ մեծ հեռահարությամբ և հզորությամբ հրթիռային համակարգը՝ ադրբեջանական բնակավայրերը լուրջ կորուստներ կունենան, որովհետև նրանք իրենց բոլոր զինատեսակները, հիմնականում, տեղադրել են բնակավայրերի ներսում կամ հարակից տարածքներում՝ վտանգելով տեղի բնակչության կյանքը: Դրա համար մենք պահպանում ենք մարդասիրական բոլոր նորմերը, անգամ, պատերազմի ժամանակ»:

 

Թշնամին այս մի քանի օրվա ընթացքում կորցրել է այնքան զրահատեխնիկա, զինծառայողներ, որ, կարելի է ասել, համարժեք պատասխանն արդեն հասցրել ենք. «Անընդհատ հարձակվում են և չեն կարողանում մարտական խնդիրը կատարել՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մոտ բարոյահոգեբանական վիճակը կտրուկ անկում է ապրում և դրա լավագույն ապացույցը Ադրբեջանի ՊՆ խոսնակի հուսահատ, շփոթված, հուզված պատասխաններն էին մի քանի օր առաջ»,- նկատեց փորձագետը և հավելեց. «Սա է իրականությունը և այդ իրականությունը միայն մամուլի խոսնակի մոտ չէ. կա նաև իրենց զինանձնակազմի մոտ»:

«Ադրբեջանցի զինծառայողները, տեսնելով իրենց կորուստները, հոգեբանորեն ճնշվում են՝ պարտվողական տրամադրություններից: Նաև Ադրբեջանում կան բնիկ ժողովուրդներ, որոնք ընդդիմանում են այս պատերազմի դեմ, բայց սա իրենց պատերազմը չէ, սա Թուրքիայի պատերազմն է, որտեղ գործիք է օգտագործվում Ադրբեջանը, իսկ Ալիևը փորձում է մեկ կրակոցով երկու թիրախ հարվածել՝ մարտի դաշտ նետելով, հիմնականում, անջատողական տրամադրություններ ունեցողներին և բնիկ ժողովուրդներ համարվողների զավակներին»,- ընդգծեց փորձագետը:

Նահապետյանը պնդում է՝ թշնամուն համարժեք պատասխան հասցնելը զենքի դիմաց՝ զենքը չէ. «Պատերազմում առաջնայինը զինծառայողի հոգեբանական վիճակն է, իսկ հայկական կողմի վիճակը գերազանց է: Պատերազմում, մեծ հաշվով, տեխնիկան չի հաղթում, հաղթում է մարդը. սա է իրականությունը»:

Արփինե Հակոբյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan