Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս խնդրի տնտեսական հետևանքները Ադրբեջանը դեռ տևական ժամանակ զգալու ու տեսնելու է իր մաշկի վրա». տնտեսագետ

ECONOMICS

Past.am

Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Սա վկայում է Ադրբեջանի թերզարգացած տնտեսության մասին: Իրենք պարզապես գերշահագործում են իրենց գազի, նավթի հանքերն ու վաճառում: Ու սա նշանակում է, որ գերկախվածություն ունեն արտաքին մարտահրավերներից: Past.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Մենք վերլուծել ենք ու տեսել, որ Ադրբեջանը իր զարգացման տեմպերով ու տնտեսական կառուցվածքով նավթարդյունահանող երկրների վերջին շարքում է: Բացի այդ, Ադրբեջանն ունի խորացող կոռուպցիա բոլոր մակարդականերում, որն օր- օրի զարգանում է, ինչն իր հերթին ներդրումային միջավայրի բացասական հետևանքներ է բերում: Երրորդը սոցիալական խնդիրներն են: Ադրբեջանում այդ խնդիրներն անհամեմատ ավելի լարված են, քան տարածաշրջանի երկրներում: Իրականում եկամուտների գերկենտրոնացվածություն ունեն ու նավթային եկամուտները շատ քիչ մարդկանց մեջ է բաշխվում: Ադրբեջանի տնտեսությունը խորը հարվածներ է ստանում նաև աշխարհաքաղաքական ռիսկերից. Արցախյան հակամարտությունն Ադրբեջանում իրապես բարձրացնում է ներդրումային ռիսկերը, հարվածում նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հեռանկարին»:

Տնտեսագետի խոսքով, արդեն այսօր առկա առարկայական ցնցումները, պատերազմական իրավիճակը շատ ուղղակի և անմիջապես հարվածում են այս երկրի տնտեսությանը:

 «Պատճառն այն է, որ չունի բուֆերներ, որոշակի տնտեսական կառուցվածք, որով հնարավորություն կունենա որոշակիորեն դիմագրավել ռիսկերին: Մեր կանխատեսումներն իրականություն են դառնում և, այո, առաջին ազդակը կա. Ադրբեջանի ազգային դրամական միավորն արժեզրկվում է, ներդրումներն արդեն սկսել են կրճատվել: Այս ամենի մեջ պակաս կարևոր չէ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Դրանք ավելի հասցեական են դառնում, ինչը մեսիջ է նաև Ադրբեջանի հիմնական գործընկեր տնտեսվարողներին: Ակնհայտ է, որ սա բերելու է նաև տնտեսվարողների ներդրումային նախագծերի փոփոխությանը: Այս խնդրի տնտեսական հետևանքները Ադրբեջանը դեռ տևական ժամանակ զգալու ու տեսնելու է իր մաշկի վրա:  Ադրբեջանում իրականում տնտեսության չկա, կան նավթահորեր ու նավթի խողովակներ: Իհարկե, նավթի արտահանման հիմնական ուղղությունները կպահպանվեն, բայց այսպիսի պարագայում Ադրբեջանի գործընկեր երկրները կզգուշանան, որովհետև պարբերաբար կրկնվող պատերազմներն այդ խողովակաշարերի, գազամուղների և նավթամուղների կայուն ու անվտանգ շահագործման տեսանկյունից իրական ռիսկեր են բերում: Իսկ ներդրումների հիմնական ուղղությունն էլ հենց այդտեղ է: Այսինքն, շատ պարզ է ամեն ինչ. նավթային ասեղի վրա նստած տնտեսությունը կայուն տնտեսական կորուստներ է ունենալու, քանի որ այդ ասեղի ռիսկը էապես բարձրանում է»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

Աննա Բադալյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor