Ալիևը շատ լավ էլ ինֆորմացված է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է բացահայտ ստում
BLOGԱրամ Կարապետյան-ը գրում է՝
Ալիևը շատ լավ էլ ինֆորմացված է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է բացահայտ ստում: Որովհետև բացատրել սեփական ժողովրդին , աշխարհին իր վերջին ռազմական ավանտյուրայի իմաստը և ներկայացնել ռեալ արդյունքներ ՝չի կարողանում...երկու տարի պատրաստվել, գնել առհելի քանակությամբ զենք ու զինամթերք, դառնալ թուրքական բանակի ֆիլիալ , վարձկաններ ու տեռորիստներ տեղափոխել ղարաբաղյան ճակատ, ուխտադրուժ ու հանկարծակի հարձակվել, խփել խաղաղ քաղաքներին, ադրբեջանական սփյուռքին, կրիմինալ աշխարհին պարտադրել գաղտնի մուծվել պատերազմի ֆոնդին .....և՞……յոթ օր շարունակ , մարդկային և զինտեխնիկայի առհելի կորուստներ տալով ՝ ՉՃԵԽՔԵԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԳԻԾԸ, ՉԳՐԱՎԵԼ ՈՐԵՎԷ ԶԳԱԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ … Եվ հիմա , ի՞նչ անել… Մնում է միայն ՝ ՍՏԵԼ, ՍՏԵԼ...Բայց ստի ոտքն էլ կարճ է և այնժամ ՝ալիևյան կլանին շատ վատ ժամանակներ են սպասում...:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



