Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ավե­լորդ հու­զա­կա­նու­թյու­նը որևէ կերպ օգ­տա­կար լի­նել չի կա­րող. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում պատերազմական գործողությունները բոլորովին նոր իրավիճակ են ստեղծում։ Եվ հակառակորդին արժանի հակահարված տալու տեսանկյունից կարևոր են ոչ միայն ռազմական, քաղաքական կամ դիվանագիտական հարթակները, այլև հանրային և տեղեկատվական դաշտը։ Տեղի ունեցող իրադարձությունների վրա հանրության վերաբերմունքը և տրամադրվածությունը էական նշանակություն ունեն։ Եվ սա շատ լավ են հասկանում Ադրբեջանում։ Դրա համար էլ տարբեր կեղծ էջերի և ֆեյքերի միջոցով փորձում են թյուր և հակասական ինֆորմացիայի միջոցով ապակողմնորոշել հայ հանրությանը։

Բայց, ի տարբերություն հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակահատվածի, քաղաքացիներն այսօր առավել քիչ ընկալունակ են դարձել ապատեղեկատվության նկատմամբ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ադրբեջանական քարոզչությունը փորձում է գործի դնել նոր հնարքներ, որոնց էությունը քիչ ժամանակ անց բացահայտվում է։ Պատերազմում ընթացող յուրաքանչյուր գործողություն իրենից հոգեբանական պահ է ներկայացնում, և դրա արդյունքում հանրության շրջանում բուռն էմոցիաներ են առաջանում։ Մենք՝ հայերս, ընդհանրապես էմոցիոնալ ազգ ենք։

Եվ հաճախ են լինում դեպքեր, երբ ավելորդ էմոցիաները խանգարում են նպատակներին հասնելու ճանապարհին։ Այս առումով վտանգավոր կարող է լինել համընդհանուր խուճապը կամ հուսալքումը։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է հանրության հետ աշխատանքներ տանել, որ իրադարձությունները կարող են ունենալ նաև վայրիվերումներ։ Հնարավոր է, որ իր մարտավարական նպատակներից ելնելով՝ հայկական կողմը ինչ-որ պահի նաև նահանջի կամ մանևրի առաջիկայում առավել ամուր դիրքեր զբաղեցնելու նպատակով։

Դրանից պետք չէ հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլ անհրաժեշտ է յուրաքանչյուր իրադարձության մասին դատողություններ անել ամբողջական գործընթացի համատեքստում։ Եվ այսպիսի իրավիճակում շատ կարևոր է, որ հանրությունը կարողանա պահպանել սթափ գնահատելու իր կարողությունը։ Իսկ մյուս ծայրահեղությունը, որի մեջ կարող է ընկնել հասարակությունը, համատարած և անհիմն էյֆորիան է, երբ մարդիկ կտրվում են իրականությունից և ընկնում չափազանցությունների գիրկը։ Էյֆորիան բթացնում է հանրության իմունիտետը հնարավոր վտանգների նկատմամբ, և հասարակությունն այդ վիճակում շատ ավելի հեշտ կարող է կուլ տալ թշնամու տեղեկատվական խայծերը։

Մեկ այլ խնդիր է նաև այն, որ էյֆորիկ վիճակը, կարծես թե, թմրեցնում է մարդկանց, և նրանց շատ դժվար է լինում հետ բերել իրականություն։ Կարևոր է, որ պատերազմական իրավիճակում հանրության շրջանում պահպանվի լավատեսությունը և հաղթանակի նկատմամբ անթաքույց հույսը, սակայն չափազանցությունների գիրկը չընկնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները, չթերագնահատելով թշնամու ունեցած ներուժը, առավել մեծ ջանքեր ներդնեն պետության գործողություններին աջակցելու նպատակով։ Յուրաքանչյուրս պետք է լինի իր տեղում և իր գործը կատարի մեծ նվիրվածությամբ։ Ամեն դեպքում, մարդկանց պետք է հետ բերել նաև էյֆորիկ իրավիճակներից, և նրանք ինչքան քիչ էմոցիաներ դրսևորեն ու սթափություն պահպանեն, այնքան շատ ձեռքբերումներ հնարավոր կլինի ունենալ՝ լինի դա ռազմական ոլորտում, թե տնտեսության մեջ։

Սթափությունը կարևոր է նաև տարբեր ուղղություններով հանրային ինքնակազմակերպման գործում, որպեսզի հասարակության տրամադրությունները դուրս չգան վերահսկելիության սահմաններից։ Եվ վստահ ենք, որ պատմության այս փորձությունը ևս մեր հանրությունը ինքնակազմակերպման միջոցով կկարողանա պատվով անցնել և հաղթանակով փակել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding