«Կորուսյալ» պատգամավորն անհաղորդ մնաց (տեսանյութ)
VIDEOԱյսօր Ազգային ժողով էր վերջապես եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանը, ով որ այնքան ուշ է երևում Ազգային ժողովում, որ պատգամավորներից մի քանիսը նույնիսկ նրան «տեղը չեն բերում»: Այսօր, օրինակ՝ որոշ պատգամավորները փակ քվեարկության ժամանակ զարմացան և սկսեցին շշուկով հարցուփորձ անել, թե ով է այդ կինը, որ եկել ու փորձում է քվեարկել:
Ինչևէ, Past.am-ը փորձեց պատգամավորից հետաքրքրվել, թե ինչու երեք տարվա պատգամավորական գործունության ընթացքում ոչ մի հայտարարություն չի արել, ոչ մի ելույթով հանդես չի եկել, առավելևս օրինագիծ հեղինակել: Սակայն մեր բոլոր հարցերն այդպես էլ մնացին անպատասխան. «կորուսյալ» պատգամավորը նախընտրեց անհաղորդ մնալ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



