Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման նոր ռազ­մա­վա­րու­թյուն. կստեղծ­վեն աշ­խա­տա­տե­ղեր և կա­վե­լա­նան ֆի­նան­սա­կան հոս­քե­րը.«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսային համաճարակը մեծ հարվածներ հասցրեց բոլոր երկրներին: Տարբեր երկրների տնտեսական բլոկները փորձում են հաշվարկել կրած վնասները և որոշակի քայլեր կատարել կարճ ժամանակում խնդիրները լուծելու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Նախորդ տարիներին դրական շարժը նկատելի էր՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճի առումով: Ճիշտ է, կային խնդիրներ, որոնց մասին «Փաստը» ևս բարձրաձայնում էր: Բայց այս տարվա մարտից մենք ողջ աշխարհում լիովին այլ իրավիճակ ունենք:

Այս տարի համաճարակը, հիմա արդեն նաև պատերազմն Արցախում, ցավոք, ունեցան և կունենան իրենց բացասական ազդեցությունը ոլորտի զարգացման և եղած ձեռքբերումները պահելու առումով: Այստեղ պետք է լինի պետության հստակ աջակցությունը ոլորտում աշխատող անհատներին ու կազմակերպություններին: Եվ այսպիսով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի շարունակական զարգացման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճանաչելիության բարձրացման, մրցունակության ամրապնդման ու բարձրացման անհրաժեշտությունից ելնելով, այդ թվում` նպաստելով ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանն, առաջացել է զբոսաշրջության ոլորտի նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

Ներկայումս համաշխարհային համաճարակի հետևանքով առաջացել է նոր մոտեցումների և միջոցառումների անհրաժեշտություն՝ ուղղված նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը՝ ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերի։ Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձևերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Նշվում է, որ զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել զարգացման ուղղությունները և գործողությունների ծրագիրը, որը սահմանում է առաջնային և երկրորդական զարգացման ձևերը և դրա իրականացման միջոցառումները՝ նպաստելով գրավիչ և մրցունակ զբոսաշրջության առաջարկի կայացմանը: Ռազմավարությունն իր առջև մի քանի խնդիր է դնում: Նախ՝ Հայաստան այցելուների թվի ավելացում և ներքին զբոսաշրջության խթանում, զբոսաշրջային առաջարկների բազմազանություն, Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգում և ծախսի հնարավորությունների ընդլայնում, ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավում, համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավում, զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդում։

Մինչև 2030 թվականը ռազմավարության իրատեսական սցենարի իրականացման արդյունքում ընդհանուր տարեկան աճի տեմպի պահպանման պայմաններում ակնկալվում է հասնել զբոսաշրջության հետևյալ ցուցանիշներին՝ 4,3 մլն միջազգային զբոսաշրջային այցելություններ, 3,4 մլրդ ԱՄՆ դոլար զբոսաշրջային ծախսեր և 5000 մշտական աշխատատեղի ստեղծում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding