Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հանդարտություն և բարգավաճում. Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հանդարտություն, բարգավաճում և տարաձայնությունների արագ կարգավորում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը պատասխան կգտնեն Հայաստանի ներկա օրենսդրությանը համապատասխան: Ցանկանում ենք Հայաստանին հանդարտություն, բարգավաճում, և այն տարաձայնությունների շուտափույթ կարգավորում, որոնք գոյություն ունեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Ապա նա ավելեցրեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ունեն սերտ գործընկերական հարաբերություններ:
Երևանում ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման վերաբերյալ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



