Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Զոհրաբ Մնացականյանի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 12-ին նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև՝ վերջինիս Մոսկվա նախատեսվող այցի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Թարմացում.
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



