Հայաստանի ՊՆ․ Ադրբեջանի ագրեսիան սպառնում է Վրաստանի սահմանին այնպես, ինչպես Իրանի սահմանին
SOCIETYԱդրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնում են Վրաստանի սահմանին այնպես, ինչպես Իրանի սահմանին: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Պատասխանելով Վրաստանի օդային տարածքում թշնամու երկու անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն վերաբերող հաղորդագրությունների հավաստիության մասին հարցին` Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեռ պաշտոնական տեղեկատվություն չունի:
«Բայց ոչինչ չի կարելի բացառել: Սպառնալիքի տակ են ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի սահմանները»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



