Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Բո­լորս պարտք ունենք պե­տու­թյան հան­դեպ, խա­ղա­ղու­թյուն ու ար­դա­րու­թյուն մեր երկ­րին».«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեզ պարտադրված հերթական պատերազմում հայկական բանակը շարունակում է ցավոտ հարվածներ հասցնել հակառակորդի հարձակումներին։ Ոչ մեկ անգամ պաշտպանության բանակի ներկայացուցիչները, հրամանատարները նշում են, որ ընդհուպ շարքային զինծառայողն այսօր սխրանքներ է գործում մարտադաշտում։ Ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) նշում է, որ պատերազմները մեր ժողովրդի համար, կարծես թե, գենետիկական մեծ առավելություն ունեն։ «Իզուր չէ, որ մենք սգի, արհավիրքի, պատերազմների շուրջ են համախմբվում։

Սա մեր ամենամեծ առավելությունն է։ Մեր ժողովուրդն օժտված է համախմբվելու կարողությամբ։ Պատերազմներն աընդհատ գալիս են մեզ հիշեցնելու, թե մենք ով ենք։ Մեր զինվորները ոչ միայն զինված են գիտելիքներով ու անհրաժեշտ ամեն ինչով, այլ նաև սթափությամբ, զգոնությամբ, ինչն առաջնորդում է մարդուն պատերազմի ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մկրտչյանը։ Նա նշում է՝ հայկական զինված ուժերը, զինվորականներն ու շարքային զինվորներն ապացուցում են այն կարծիքը, որ հայկական բանակն ամենահզորն ու մարտունակն է տարածաշրջանում։ «Մենք դատապարտված ենք հզոր լինելու տարածաշրջանում, որովհետև խոսքն այսօր ոչ թե Արցախը պաշտպանելու կամ այլ հարցերի մասին է:

Մենք այսօր պաշտպանում ենք որպես պետություն ու ազգ մեր հայրենի հողում ապրելու իրավունքը։ Մենք սրա համար ենք կռիվ տալիս։ Կռիվն արդեն Երևանում է։ Պետք է մեր վերջին մարտը մղենք՝ կա՛մ ապրել, կա՛մ մեռնել։ Մեզ ստիպել են, որ մենք այսպես ապրենք։ Փորձը ցույց է տալիս, որ երբ մենակ ենք լինում և ապավինում ենք մեր ուժին, հաղթանակը մեզ միշտ էլ առաջնորդում է։ Կարող ենք համեմատականներ անցկացնել, օրինակ՝ 1918 թվականի մեր Առաջին հանրապետության հետ։ Ստեղծվեց մեր պետությունը, այդ փոքր՝ 10 հազար քմ-ի վրա երեք ուղղություններով պատերազմ մղեց մեն-մենակ, ոչ ոք չկար այդտեղ և գոյատևեց, ընդարձակվեց որպես պետություն։

Հետագայում, իհարկե, քանդվեց, ում ինչ ասես տվեցին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Հետո արդեն հայոց պետականությունը կործանվեց բոլ շևիկյան ներխուժումից։ Այս օրինակն այն մասին է, որ եթե ապավինում ենք միայն մեր ուժին, հաղթում ենք։ Դա անում ենք նաև այս օրերին»,-նշում է մեր զրուցակիցը։ Բանակի ու զինվորի թիկունքն այս օրերին շատ ամուր է։ Ամեն մեկը գլուխը կախ իր գործն է անում, ամուր պահում տնտեսության հիմքերը, համախմբվում և ինչ-որ հարցեր լուծում զինվորների կամ էլ Արցախից ժամանակավոր բնակության Հայաստան տեղափոխված ընտանիքների համար։ Մեր բանակը գիտի, թե ինչի համար է կյանքի ու մահու կռիվ մղում սահմանին։ «Ամեն հայ մարդ այսօր փորձում է օգտակար լինել, ինչով կարող է, գուցե իր հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, բայց օգնելու ցանկություն ունի։ Դա էլ է մեր գենետիկայի մեջ։

Եթե անհրաժեշտություն կա, ամեն ինչ անել բանակի համար։ Մեր տեսակն այդպիսին է։ Դա եկավ փաստելու նաև այն, որ անգամ երբ զորահավաք չէր հայտարարվել, հարյուրավոր մարդիկ արդեն իսկ զինկոմիսարիատներ էին ներկայացել՝ Արցախ մեկնելու համար կամավորագրվելու։ Ես դա տեսել եմ։ Փորձում էին անգամ այս կամ այն տեղում ծանոթ գտնել ու սահման մեկնել։ Կամավորները չեն սպասել զինկոմիսարիատների ծանուցումներին։ Սա ներքին ուժ է, որ մղում է քեզ այդ քայլին։ Դու չես մտածում, որ պետք է դա անես, անկախ քեզանից կատարում ես այդ կարևոր քայլը»,-ընդգծում է երգիչը։ Մկրտչյանն ասում է՝ կարևոր է հզոր պետություն կառուցելը, անարդարությունը բոլոր ոլորտներից բացառելը: «Ամեն ինչ պետք է անել, որ մեր պետության մեջ ազնիվ ու շիտակ մթնոլորտն ապահովենք մշտապես։ Մեր ժողովուրդն անարդարություն չսիրող ժողովուրդ է։ Ժողովրդի այն մասը, որը պայքարում է անարդարության դեմ, պետք է ավելանա։

Արդարությունն ու անարդարությունը կպած են իրար, դրանք պետք է տարանջատել։ Արդարությունը պետք է ամեն տեղ լինի, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, պատերազմները մեզ միշտ առաջնորդելու են։ Մենք դեռ միասնական գործող օրգան չենք։ Մեր պետության օրգանների մեծ մասը պակասում է, որ կայանանք իբրև պետություն, միայն այդ պակասող օրգանների առկայության դեպքում հաջողությունների կհասնենք։ Փակ տարածքում ենք, պետք է արտաքին աշխարհի հետ կապեր ունենանք, ոչ մեկից կախված չլինենք գոնե տարրական հարցերում»,-ասում է ազատամարտիկը: Իսկ վերջում հավելում է՝ մեր մտածողության մեջ առաջին հերթին պետք է լինի պետությունը:

«Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու բանակին։ Մեր ժողովրդին խաղաղություն ու համախմբում եմ մաղթում։ Մենք բոլորս պարտք ու պարտականություն ունենք պետության հանդեպ։ Կարևոր է՝ այն, ինչի համար մեր տղաները զոհվեցին, հաջողությամբ պսակվի։ Մեր մտածողության, մեր գործողությունների մեջ առաջին հերթին պետք է լինի պետությունը, նրա հանդեպ արդար, ազնիվ ու շիտակ ապրելու գաղ ափարը»,- եզրափակում է Մկրտիչ Մկրտչյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance