Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: ՌԴ վարչապետն այս մասին ասել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:
«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասել է Միշուստինը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



