Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները պետք է փակեն սոցիալական ցանցերը, եթե պետության անվտանգությունը կարեւոր է. Politik.am

SOCIETY

Politik.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարվեց լրացում, որով սահմանվեց հետեւյալ դրույթը․ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Սա նշանակում է, որ լրատվամիջոցները, բացի պաշտոնական կարծիքից, այլ կարծիք այլեւս չեն կարող գրել։ Այլ կարծիք չեն կարող արտահայտել նաեւ հասարակական-քաղաքական հայտնի գործիչները հանրային հարթակներում՝ սոցկայքերում։ Արդեն իսկ այսօր որոշ հասարակական-քաղաքական գործիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ իրենց գրառումների առնչությամբ բացատրություններ տալու համար։

Սրան զուգահեռ, «Ֆեյսբուքում» առկա է կեղծ էջերի եւ կեղծ օգտատերերի մի հսկա բանակ, որոնք ղբաղված են տարատեսակ թիրախավորումներով։ Մի մասը թիրախավորում է գործող իշխանությունների ընդդիմադիրներին, մյուսները իշխանություններին։ Ու ոչ ոք կարելի է ասել, չգիտի, թե ովքեր են այդ «ֆեյքերի» հետեւում կանգնած»։ «Ֆեյքերի» հիմնական թիրախը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր այս օրերին ամեն բան մի կողմ թողնելով աջակցում են գործող իշխանություններին՝ հանուն Հայաստանի հաղթանակի։ Սա տպավորություն է թողնում, որ իշխանական որոշ շրջանակներ են սրանց մի մասի հետեւում կանգնած եւ նախկին հաշիվներ են մաքրում։ Նման տպավորությունները ավելորդ անգամ լարում են ներքաղաքական կյանքը։

Այսօր «Ֆեյսբուքը» պաշտոնապես հայտարարեց, որ հազարավոր ֆեյսբուքյան կեղծ էջեր ու օգտահաշիվներ է արգելափակել, որոնք գործել են Ադրբեջանի տարածքից։

Թե քանի հազարը դեռ կա, դժվար է ասել, սակայն պատերազմը միայն մարտի դաշտում չէ, այլ նաեւ տեղեկատվական հարթակում, եւ բնականաբար նույնիսկ ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆեյքերը» հայկական համացանցային սեգմենտ կարող են ներթափանցել ու ինչ որ գործունեություն ծավելել, փորձելով օրինակ այժմյան մեր համախմբման մեջ սեպ խրել։ Հավատում ենք, որ կա անհրաժեշտություն այս սահմանափակումը մտցնելու, որպեսզի պետությունը առաջնագիծից բացի նաեւ ներքին խնդիրների վրա ժամանակ ու ռեսուրս չծախսի։ Ուրեմն կարելի է պարզապես ժամանակավորապես փակել սոցիալական մեդիա հարթակները՝ «Ֆեյսբուքը», «Վկոնտակտե»-ն, «Օդնոկլասսնիկը», «Յութուբը», որպեսզի հնարավոր լինի նաեւ կանխել «ֆեյքերի» գործունեությունը։ Հասարակության կողմից երեւի թե դա նորմալ կընկալվի, հաշվի առնելով ռազմական դրության իրականությունը եւ պատերազմական վիճակը։ Դա նաեւ արդար կլինի, քանի որ կխնայի նաեւ պետության դրամն ու ժամանակը՝ ամեն «ֆեյքի» հետեւելու եւ IP-հասցե պարզելու եւ դրա պատկանելիությունը որոշելու հետ կապված»։

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest