Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


«Նույն սարը հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ. որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք». EADaily-ն զրուցել է մարտական գործողություններում վիրավորված հայ զինծառայողների հետ

SOCIETY

Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերն անհետք չեն մնում. Երևանի հիվանդանոցներում բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորները, որոնց շարքերում կան նաև կամավորներ, երիտասարդ նորակոչիկներ և պայմանագրային զինծառայողներ, որոնց հետ զրուցել է EADaily-ն և ուշագրավ ռեպորտաժ պատրաստել:

 

Հետևակային վաշտի հրամանատար Ռադիկը վիրավորվել է Ջաբրայիլում հակահարձակման ժամանակ:

«Այդ օրը մենք դուրս եկանք մեր ընկերներին օգնելու: Հոկտեմբերի 2-ն էր: Ոչ հեռու «Գրադ»-ի արկ ընկավ, բեկորային վնասվածք ստացա, ոտքս կոտրվեց»,- պատմել է նա:

Այն հարցին, թե ինչ իմաստ ու նշանակություն ունի իր համար այս պատերազմը, Ռադիկը պատասխանում է, որ Լեռնային Ղարաբաղում ինքը պաշտպանել ու պաշտպանելու է հայրենիքը և ժողովրդին:

Նա հիշում է, որ ռազմաճակատում ոչ ուտելու, ոչ քնելու ժամանակ չկար, հակառակորդն անընդհատ հարձակվում էր:

«Հարձակումը մեզ վրա սկսվեց հանկարծակի, առանց զգուշացման, 1-2 անգամ անօդաչուն հարվածեց, մենք դուրս եկանք և գրեթե մեր առջև տեսանք ադրբեջանական տանկերը: Դա ծանր օրեր էին: Նույն սարը մենք հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ: Սակայն ես վստահ եմ, որ վերջիվերջո հաղթելու ենք: Աշխարհում ոչ մի հայ դրանում չի կասկածում»,- ասել է զինվորականը:

Դիպուկահարի կողմից վիրավորում ստացած Գևորգը կամավոր է գնացել ռազմաճակատ, և դա իր առաջին մարտական փորձն էր:



«Մեր ջոկատի ուղղությամբ կրակում էր 3-4 դիպուկահար, անընդհատ ռմբակոծություններ էին: Ընդ որում` Ադրբեջանի կողմից կրակում են ինչպես պատահի, ոչ միայն ռազմական օբյեկտների և դիրքերի ուղղությամբ: Կարևոր չէ՝ խաղաղ բնակիչներ են այնտեղ, թե ոչ, կրակում են գլխավոր մայրուղիներին, թիրախավորում են ընթացող մեքենաներին»,- հիշում է Գևորգը:

Վահանը 18 տարեկան է, նա ժամկետային զինծառայող է, որը դեռ այդպես էլ չի հասցրել ամբողջությամբ մասնակցել ռազմական գործողություններին: Հրետակոծության ժամանակ նա եղել է ոչ թե դիրքերում, այլ այն վայրերում, որտեղ ապրում էին սպաների ընտանիքները, որոնք այդ պահին արդեն հասցրել էին տարհանել:



Լրագրողը նկատում է, որ զինծառայողները զգուշությամբ են վերաբերվում մամուլի հետ շփմանը: Սակայն ի վերջո համաձայնվում են ընդհանուր լուսանկարվել, երբ համոզվում են, որ այն ռուսական թերթում է հրապարակվելու:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding