Առանց Կարմիր խաչի ներկայության, չենք թույլատրելու դիերի դուրսբերումը. Արծրուն Հովհաննիսյան
VIDEOՊաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան եւ վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետեւ նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ, հետայսու, նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



