Քայլի Ջենները հրապարակումներ է արել` աջակցելով Հայաստանին և Արցախին
LIFEԱմերիկացի հեռուստաաստղ, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններն Ինստագրամի իր էջում առաջին անգամ հրապարակում է արել` հաջակցություն Հայաստանի և Արցախի:
Նա հրապարակել է քրոջ` աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ Քիմը կոչ է անում միջոցներ նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Քայլին նաև նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջն Ինստագրամում:
Նա նաև վերահրապարակել է Քարդաշյան ընտանիքի ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հրապարակումը, որտեղ պատկերված է Արցախի դրոշը:
Այդ հրապարակման մեջ Հրուշն անդրադարձել է իր` ցեղասպանությունը վերապրածի անմիջական հետնորդ լինելու փաստին։


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



