Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների շարունակվելու մասին
POLITICSՁեր այցը համաձայնեցվել է բավականին վաղուց, սակայն այն տեղի է ունենում լուրջ ջանքերի ֆոնի վրա, որին մասնակցում են միջազգային հանրության շատ անդամներ: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի մասին:
Լավրովը հիշեցրել է անցած շաբաթ ձեռք բերված կարևոր պայմանավորվածության մասին, որը կայացավ Պուտինի նախաձեռնությամբ. «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը կատարվում է ոչ ամբողջությամբ ու մարտական գործողությունները շարունակվում են»:
Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերի հետ ունեցած շփումները թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների ամբողջական կատարումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



