Պեսկով. Մոսկվան, Բաքուն եւ Երեւանը կողմ են հանդես եկել Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի պահպանմանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կողմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափի պահպանմանը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Թուրքիայի առաջարկը մտնել այս ձեւաչափ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում, առաջին հերթին, ելնում են նրանից, որ երեք արտգործնախարարների (Ռուսաստան, Ադրբեջան եւ Հայաստան) վերջերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ երեք կողմերն էլ հաստատեցին բանակցային ձեւաչափի անփոփոխության սկզբունքը»,- ընդգծեց Կրեմլի ներկայացուցիչը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



