ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը ողջ և առողջ է, փայլուն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները. ՊՆ-ի տեսանյութը
SOCIETYԱդրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»,-գրել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



