Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները՝ մեղադրելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակում բանակցությունների արդյունքներով «խոստումները» չկատարելու մեջ: Նա հայտարարել է, որ Թուրքիան «այնպիսի պատասխան կտա, որին նրանք արժանի են», հաղորդում է Reuters-ը:
Անկարան իր Oruc Reis նավը տեղակայել է արեւելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում էներգառեսուրսների հետախուզության հարցով նոր առաքելության համար, ինչը սրել է Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածությունը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այդ հարցում Աթենքի եւ Անկարայի միջեւ միջնորդ է համարվում, դատապարտել է Թուրքիային «միակողմանի քայլերի» համար: ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել Թուրքիայի այդ քայլի կապակցությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



