Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Սկսվել է Կա­րի­բյան ճգնա­ժա­մը, հա­ցա­դուլ են սկսել ցմահ ազա­տազրկ­ված­նե­րը․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1809– ծնվել է գրող Խաչատուր Աբովյանը:

1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:

1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը:

1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:

1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:

1980– վախճանվել է գրող Մուշեղ Գալ շոյանը:

1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:

2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման:

2012- Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել նորակառույց 1756 բնակարան:

2013- Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի հետ։

2015- 50 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ, ըստ նրանց, շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:

2018-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը:

533 -բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն՝ այն հետ գրավելով բարբարոսներից:

1570- հիմնադրվել է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

1608 -ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:

1666 -Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը, առաջին անգամ ժիլետ հագնելով, այն դարձրել է մոդայիկ հագուստ:

1785 –ծնվել է չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:

1814 –ծնվել է ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:

1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Ելենա կղզում:

1817 –վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:

1844 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:

1859 –ծնվել է օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը:

1863 -ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է առաջին սուզանավը՝ «Hunley», ընդ որում, խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և 7 հոգանոց նրա թիմը:

1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր 632 տարի առաջ:

1897 -ծնվել է գրող Իլ յա Իլֆը («12 աթոռ», «Ոսկե հորթը»):

1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):

1926 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:

1928 -գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով:

1940 -էկրան է բարձրացել Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» կինոնկարը:

1959 –վախճանվել է ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան:

1962 -սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր՝ կապված Կուբայում խորհրդային հրթիռներ տեղադրելու հետ, դիմակայությունը ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:

1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա»-ն, որն ունի մոտ 8900 կմ երկարություն:

1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:

1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1990- Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբել յան մրցանակի:

1992 - Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իր իրականացրած 52 սպանությունների համար:

1997– տիեզերք է ուղարկվել «ԿասսինիՀյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը Սատուրն մոլորակի հետազոտության համար, ներկայումս այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ՝ 7,87% անկումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding