Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից. Արտակ Բեգլարյան
SOCIETYԱյս օրերին ավելի շատ տեղեկություններ ենք սկսել ստանալ հատկապես ադրբեջանական սոցցանցերից հայ զինծառայողների դիակների, հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա հիշեցրեց հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութը, որտեղ երկու հայ ռազմագերի նկատմամբ կիրառվում է սպանություն, անմարդկային վերաբերմունք, նվաստացում. «Նրանցից մեկը 70-ամյա քաղաքացիական անձ է Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Պետք է հայտնաբերել այս հանցագործությունը կատարած անձանց եւ պատժել»,-ասաց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



