Սիրիայից ԼՂ է ուղարկվել գրոհայինների նոր խումբ. «ՌԻԱ-նովոստի»
INTERNATIONAL NEWSՈւրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի մասին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է քաջատեղյակ աղբյուրը:
Ըստ վերջինիս տեղեկության՝ գրոհայինների ևս մի խումբ պատրաստվում է մեկնման իր հերթին:
«Եվս մի խումբ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել է, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմած գրոհայիններ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



