Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


«Կրթու­թյուն հա­նուն հաղ­թա­նա­կի» գա­ղա­փա­րը հա­մախմ­բել է կա­մա­վոր­նե­րին ու Ար­ցա­խից եկած երե­խա­նե­րին․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախից եկած երեխաների համար կրթության, ինչպես նաև ժամանցի հնարավորություններ է ստեղծել «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնությունը: Պատերազմի այս օրերին առաջացած գաղափարը, որը սկզբում ընդամենը ֆեյսբուքյան գրառում էր, այսօր արդեն միավորել է բազմաթիվ կամավորների: Նախաձեռնության անդամ Աշոտ Պետրոսյանը, որը կրթության ոլորտի ներկայացուցիչ է, դասավանդման փորձ ունի, «Փաստի» հետ զրույցում ընդգծեց. «Կար մտահղացում այստեղ գտնվելու ժամանակ ապահովել Արցախից եկած երեխաների ժամանցը, ինչպես նաև երեխաներին տալ ինչ-որ գիտելիքներ, որոնք հետագայում իրենց պետք կգան:

Այսինքն, օգտակար դարձնել առօրյան և երեխաներին փոխանցել հմտություններ և գիտելիքներ: Մեր նախաձեռնությունը բացառապես ֆիզիկական անձանց գաղափարի արդյունք է: Մի քանի անձի գաղափարին հետո արդեն միացել են կամավորներ, որոնք ավելի շատ կազմակերպչական հարցերով են զբաղվում»: Նրա խոսքով, դեռ սկզբնական փուլում տարբեր կամավորներից ստացել են արձագանքներ թե՛ նկարչության, թե՛ լեզուների, թե՛ անգամ նաև ծրագրավորման դասընթացներ իրականացնելու պատրաստակամության մասին:Нет описания.

«Հետո մի քանի ընկերներով ավելի մեծ ծրագրերի շուրջ քննարկեցինք, ու ավելի առարկայական կետեր ներկայացվեցին: Հիմա արդեն շատերն են միացել նախաձեռնությանը: Ընդ որում՝ նրանք տարբեր կերպ են փորձում օգտակար լինել: Մեկն ասում է՝ ունեմ այս գիտելիքը, պատրաստ եմ ամեն կերպ աջակցել, մեկը պատրաստի ծրագիր է ներկայացնում՝ շեշտելով, որ շաբաթական մի քանի օր կոնկրետ ժամերի պատրաստ է հստակ տարիքային երեխաների հետ առարկաներ պարապել: Արձագանքները շատ էին, միանգամից եղան նաև տարածքներ տրամադրելու առաջարկներ: Ի սկզբանե մենք ուզում էինք դասընթացները կենտրոնացված ինչ-որ վայրերում կազմակերպել, «Կրթություն հանուն հաղթանակի» ֆեյսբուքյան էջում տարածվում էր նաև ժամատախտակ:

Բայց քանի որ ԿԳՄՍ նախարարությունը կորոնավիրուսի թվերի ավելացման պատճառով դպրոցները փակելու որոշում կայացրեց, որոշեցինք այս պահին կենտրոնացված դասերը դադարեցնել: Հիմա դասերը կազմակերպվում են այն վայրերում, որտեղ երեխաները բնակվում են: Մենք ինքներս ենք գնում բնակության վայրեր»,-ասաց մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ համագործակցության առաջարկներ են ստացել նաև թանգարաններից, ինչպես նաև մարզասրահներից: «Այցեր են կազմակերպվում նաև թանգարաններ, ֆիթնես սրահներ, սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, ինչպես, օրինակ, ֆուտբոլն է: Այս ամենի մեջ նաև հոգեբանական բաղադրիչ կա:

Օրինակ՝ նախօրեին երեխաներն այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, որտեղ շրջայցից հետո երեխաների համար նաև կիրառական արվեստի դաս է կազմակերպվել: Ափսեների վրա նկարել էին ու երեխաները միաձայն որոշել էին դրանք վաճառքի հանել, թողնել թանգարանում, որպեսզի վաճառքից գոյացած գումարը փոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամին»,-նշեց Ա. Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ, նախաձեռնության շուրջ հետաքրքրությունը օր օրի մեծանում է: «Ավելանում են նաև այն վայրերը, որտեղ մենք այցելելու ենք:

Հետաքրքրությունն ավելանում է, ու եթե սկզբում նախաձեռնության մեջ հիմնականում կարևորել էինք կրթական բաղադրիչը, ինչպես հասկացաք, այսօր արդեն կա նաև ժամանցայինը: Առաջիկա օրերին նախատեսված են այցելություններ տարբեր թանգարաններ, նաև վայրեր, որոնք Երևանից դուրս են: Կարելի է ասել, որ արդեն այսօր թե՛ մեր շրջանակը, թե՛ նաև երեխաների ներգրավվածությունն է մեծանում: Եթե կլինեն կենտրոններ, որտեղ երեխաները բնակվում են, ու կլինի այդ կենտրոններում որևէ դասընթաց կազմակերպելու ցանկություն, թող դիմեն, ու շատ արագ կկազմակերպենք այն:

Այս պահին մենք շատ մեծ թվով կամավորներ ունենք, որոնք ներկայացրել են, թե ինչ են պատրաստ անել: Օրինակ՝ ոչ միայն ռուսերեն, անգլերեն, այլև ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն դասավանդելու առաջարկներ են եղել: Եթե ինչ-որ տեղ ֆրանսերենի դասընթացի կարիք լինի, մենք կկազմակերպենք: Բացի այդ, հոգեբանական խաղեր կարող ենք կազմակերպել: Ուզում եմ հայտնել, որ մեզ շատ են արձագանքել նաև պրոֆեսիոնալ նկարչական արվեստանոցներից, մենթալ թվաբանության կենտրոններից, երեխաների զարգացման կենտրոններից ու հայտնել, որ բաց են երեխաներին ընդունելու առումով»,-ընդգծեց նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ կրթությունը, մեծ հաշվով, ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding