Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո­քի ցույց են կազ­մա­կեր­պել,Հա­յաս­տա­նը դար­ձել է Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ասո­ցաց­ված ան­դամ.«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1735 –ծնվել է բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1797- վախճանվել է հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։

1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։

1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913- վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925– վախճանվել է ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1989 -Լենինականի (Գյումրի) մոտ վթարվել է Ուլ յանովսկի մարդատար ավիացիայի Ил76 ինքնաթիռ, զոհվել է 15 մարդ։

2002-Հայաստանի 654 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2003-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտների շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։

2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

ԱՇԽԱՐՀ

1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 -Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 -Ռուսաստանում բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 -ամերիկյան Մայրցամաքային կոնգրեսը էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 -ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանայի գնման գործարքը։

1818- Անգլիան և ԱՄՆ-ն որոշել են, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։

1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։ -Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային բևեռ։

1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1929- ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ-ում համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։

1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։

1964 –վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968– ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1970- կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «Սպորտլոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1977 –ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982– Մոսկվալի Լուժնիկի մարզադաշտում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61 մարդ:

1991 -Բորիս Ելցինը հայտարարել է, որ ԽՍՀՄ արտգործնախարարության գործառույթները փոխանցվում են Ռուսաստանի արտգործնախարարությանը։

1993- Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերել տեղաբնակներին։

2011- լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding