Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան
POLITICSՎիճակը խիստ մտահոգիչ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ փակ հանդիպման օրակարգում Արցախում տիրող իրավիճակն է եղել։
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակ է վարչապետը երեկվա փակ հանդիպմանը ցույց տվել եւ հարցին՝ արդյոք այդ նամակի վերաբերյալ քննարկում եղե՞լ է Սաղաթելյանը ասաց. «Հարցրեք վարչապետին»։
«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել»,- նշեց Սաղաթելյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



