Այսօր մեր զորքերին հաջողվել է հաջողությամբ կասեցնել հակառակորդի մի քանի հարձակողական գրոհներ
SOCIETYՀոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է։
«Ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հարավային, և’ հյուսիսային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



