Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեց կիսել միավորը: Այժմ հայ շախմատիստն ունի 2,5 միավոր և 7-րդ տեղում է:
3-ական միավորով առաջատարներն են Մաքսիմ Լագրավը, Հիկարու Նակամուրան և Անիշ Գիրին: Դեկտեմբերի 9-ին մրցաշարում հանգստի օր է, իսկ Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



