Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհն առաջին անգամ դեկտեմբերի 9-ին նշում է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

INTERNATIONAL NEWS

Դեկտեմբերի 9-ը միջազգային հանրության կողմից «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելը ավելի շատ բարոյական կողմ ունի: Դեռ սեպտեմբերին ՄԱԿ-ի կողմից հռչակված և առաջին անգամ ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը նշելու կարևորության վերաբերյալ  նշեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Ամեն տարի այս օրը հիշեցնելու է, որ մարդկությունը քաղաքական, բարոյական և հումանիտար պարտք ունի` աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգելու և ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը», - ասաց Արտակ Զաքարյանը:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավելեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձը միջազգային հանրության վերաբերմունքն է ընդհանրապես ցեղասպանությունների դեմ պայքարին, որը Հայաստանի նախաձեռնությամբ և 84 պետությունների համահեղինակությամբ հաստատվեց:

««Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելը հանձնառություն է Հայաստանի և շատ պետությունների համար` պայքարելու մարդկության անվտանգության, մարդկության գոյության և բնականոն զարգացման հնարավորությունների ապահովման համար, մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների պատժման և դատապարտման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դրանք կանխարգելելու համար», - նշեց Արտակ Զաքարյանը:

«Հայաստանի կողմից նախաձեռնած և ՄԱԿ-ի գլխավոր ասամբեայի կողմից Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր սահմանելու փաստը շատ կարևոր է: Նախ այն ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկն է: Դրա մասին են վկայում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված մի քանի բանաձևերը, ինչպես նաև այս տարի Երևանում անցկացված Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ ֆորումը»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմաբան Սուրեն Մանուկյանը:

Պատմաբանը հավելեց, որ բացի այդ, այս Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր սահմանելը տեղավորվում է ցեղասպանությունների  կանխարգելման տրամաբանության մեջ, քանի որ կանխարգելման կարևորագույն բաղադրիչը իրազեկվացության բարձրացումն է: Նա հիշեցրեց, որ 65 տարի առաջ այս օրը՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Այն առաջին անգամ միջազգային իրավունք ներմուծեց «Ցեղասպանություն»՝ «Genocide» եզրը, տվեց դրա բնորոշումն իբրեւ մարդկության դեմ ծանրագույն հանց ագործություն, ինչպես նաև սահմանեց ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ:

Մոտ երկու տարի անց՝ 1951-ի հունվարի 12-ին այն ուժի մեջ մտավ: Այսօր կոնվենցիան վավերացվել է 141 երկրների կողմից:

Հայաստանում ևս դեկտեմբերի 9-ը սահմանվել է աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns