Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին
SOCIETYԿարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր պատվիրակներն Ադրբեջանում արդեն այցելել են ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին: Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն մեր պատվիրակության ներկայացուցիչներն այնտեղ ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին: Ազնիվ Բաղդասարյանին տրվել է նաև ընտանիքի անդամների հետ կապվելու հնարավորություն»,- նշեց Ամատունին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



