Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը
INTERNATIONAL NEWSԿանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:
Շամպայնը նաև նշել է. «Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին չմիջամտել հակամարտությանը և կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



