Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսքն ուղղելով երկրի արտաքին գործերի նախարարին:
«Նորվեգիան չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նոր հումանիտար աղետի ստեղծման մեջ Լեռնային Ղարաբաղում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում: Քանի դեռ Էրդողանն Ադրբեջանին մատակարարում է զենք, անօդաչու թռչող սարքեր ու զինյալներ Սիրիայից, Նորվեգիան պետք է դադարեցնի զենքի ու պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային»,-ասել է պատգամավորը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



