Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին
INTERNATIONAL NEWSԻնչպես արդեն հայտնել ենք, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:
«Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», - ասել է Իրանի նախագահը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Իրանի սահմանամերձ քաղաքներում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը` Ռոհանին ասել է, որ իրենց դիրքորոշումն այս առումով բավականին պարզ է։
«Կարծում ենք, որ պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ: Բանակցությունները կլուծեն խնդիրը»,- ասել է Իրանի նախագահը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



