ՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին
SOCIETYՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության այս նոր սրման ընթացքում զոհերի վերաբերյալ ՌԴ նախագահի հնչեցրած թվերին։
«Պարզ չի՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել։ ՌԴ նախագահի կողմից կոնկրետ թվեր չէին կարող ասվել, դա բացառվում էր։ Միանշանակ, հակառակորդը, Ադրբեջանի ԶՈւ-երը և տարատեսակ հրոսակախմբեր, որոնք նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավել զոհեր՝ մեր ունեղած կորուստների հետ համեմատած։ Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է»
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ղարաբաղում հակամարտության նոր շրջանի սկզբից ի վեր զոհերի թիվը, ընդհանուր առմամբ, երկու կողմերի համար է միասին մոտենում է 5000-ի։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



