Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս
POLITICSՀնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։
«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձրացնի Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով յուրաքանչյուր քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործին», գրել է Արամ Ա Վեհափառը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը թեմերին հանձնարարել էր, Սփյուռքի ազգային կառույցներին էլ հորդորել ջանքեր գործադրել տարբեր մակարդակներում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



