ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը․Պեսկով
INTERNATIONAL NEWSՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհի հուն մտցնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Փոխանցում է Ria.ru-ն։
«Պուտինը երեկ խոսեց այն մասին, որ ամենօրյա կտրվածքով կապի մեջ է և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ։ Եվ, պատասխանելով այդ հարցին, ես կարող եմ միայն նորից կրկնել՝ ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը և բերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն»,- ասել է Պեսկովը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



