Տիգրան Աբրահամյանը կորոնավիրուսով է վարակվել
SOCIETY«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ հիմնադիր Տիգրան Աբրահամյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Աբրահամյանը, մասնավորապես, գրել է.
«Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե էս խառը պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են։
Կովիդի դեմ արդյունավետ պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքն ու հանրության վերաբերմունքը ստեղծված համաճարակային վիճակին ուղիղ կապ ունի մեր մարտունակության և ընդհանուր առմամբ անվտանգության հետ։
Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան։
Խնդրանքս, հորդորս է՝ լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆրոնտում գտնվող մեր տղերքի համար»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



