Ալաբամայի բնակելի թաղամասերից մեկում ԱՄՆ ՌԾՈՒ-ի վարժական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 2 մարդ
INTERNATIONAL NEWSՖլորիդայից թռած ԱՄՆ ռազմածովային ուժերի վարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալաբամայի բնակելի թաղամասում` Պարսից ծոցի ափի մոտակայքում, զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու մարդ, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի մամուլի խոսնակ Զաք Հարելը հայտնել է, որ T-6B Texan II ինքնաթիռում գտնվող երկու անձինք մահացել են, սակայն նրանց անունները չի հայտնել: Ավիավթարի արդյունքում այլ զոհերի մասին չի հաղորդվում:
Ալաբամայի Ֆոլի քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ջոյ Դարբին հայտնել է, որ հրշեջները ժամանել են տան մոտ հրդեհի մասին կանչով: Հրդեհվել է նաեւ մի քանի ավտոմեքենա: Նրանց հաջողվել է արագ կանգնեցնել կրակը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի հարավ-արեւելքում` Ֆոլիի մոտակայքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



