Թուրքիան հայտարարել է Արևելյան Միջերկրականում զորավարժությունների անցկացման մասին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ համաձայնությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիան ուրբաթ երեկոյան հայտարարել է Արևելյան Միջերկրականում հոկտեմբերի 27-ին և 28-ին ծովային զորավարժություններ անցկացնելու մասին:
Հատկանշական է, որ թուրքական կողմի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Թուրքիան և Հունաստանը համաձայնել են չեղարկել զորավարժություններն Էգեյան ծովում, փոխանցում է ahvalnews-ը:
«Սա քայլեր են ճիշտ ուղղությամբ, նրանք օգնում են նվազեցնել միջադեպերի ռիսկերը»,-ասել էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս էր հայտնել, որ զորավարժությունների չեղարկում դրական ազդեցություն կունենա Արևելյան Միջերկրականում լարվածության թուլացմանն ուղղված Գերմանիայի միջնորդական ջանքերի վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



