«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ
LIFETert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Ազգային երգիչ» նախագծից լսարանին հայտնի Արթուր Խաչենցը կամավոր առաջնագծում էր:
Երգիչն այս պահին Երևանում է: «Ազգային երգչից» Կարլոս Սահակյանը լուսանկար է հրապարակել, որտեղ նաև Արթուրն է և մակագրել. «Բռոներ»: Մյուս ընկերները ևս Արթուրի հետ լուսանկարներ են հրապարակել: Tert.am Life-ին հայտնի է, որ ծննդով Հադրոութից երգիչը մտադիր է կրկին վերադառնալ առաջնագիծ:
Հիշեցնենք, որ Արթուրն առաջնագծից տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր «Գինի լից» հայտնի երգը: Այն լայն տարածում գտավ համացանցում:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



