ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը գաղտնի զորավարժություններ է անցկացրել
INTERNATIONAL NEWSՈւրբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունն ավարտել է գաղտնի զորավարժությունները, որոնք կոչված են ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակ պատերազմի դեպքում, գրում է Stars and Stripes-ը:
Austere Challenge 2021 կոչվող զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շուրջ 4.400 զինծառայող, հայտարարել է հրամանատարության` զորավարժությունների եւ գնահատման հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Ջոն Բոյդը:
«Սպեկտրը բավականին լայն է... Հարկ է նշել, որ մենք աշխատում ենք բազմաթիվ խնդիրների ուղղությամբ»,- ասել է նա:
Զորավարժությունների մանրամասները գաղտնի են, սակայն նշվում է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ զորավարժություններին ենթադրաբար փորձարկվել են բոլոր ուժերը` ցամաքային, ծովային, օդային, կիբեր եւ տիեզերական` հակամարտության դեպքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



