Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով
INTERNATIONAL NEWSFlightradar24 հարթակից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 24-ի գիշերը 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով, դրանցից 2-ը պատկանում են Silk Way Airlines-ին, 1-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Panarmenian.net-ի փոխանցմամբ` «Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։
Սովորաբար Silk Way-ի այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ սրանք նույնպես ռազմական նշանակության արտադրանք են տեղափոխելիս եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։
Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



