Ամերիկյան «BGR Group» լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում գործող ևս մեկ լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, խզել է կապերը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։
Ըստ Politico պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում գործող ընկերությունը դեռևս շարունակելու է համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այդ երկրի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող ամերիկացի գործիչների թվում են Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելահանթը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Չարլզ Բոստանին (հանրապետական, Լոս Անջելես), Ռենդի Ֆորբսը (հանրապետական, Վիրիջինիա) և Ալբերտ Ուինը:
Հիշեցնենք, որ նախօրեին Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ևս խզել էր Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



